Հայաստանի թրքամետ 5-րդ շարասյունն այսօր, այս վտանգավոր աշխարհաքաղաքական իրավիճակում, Գյումրիում փորձելու է սադրանք հրահրել ռուսական ռազմաբազի մոտակայքում:
Մենք, իհարկե, նրանց չենք տեսնի ադրբեջանցիների կողմից օկուպացված Ջերմուկի շրջակայքում բողոքի ցույց կազմակերպելիս՝ ադրբեջանական ռազմական բազան Հայաստանի տարածքից դուրս հանելու պահանջով: Սակայն նրանք Գյումրիում, դեռևս ապահով տարածքում, իրենց համարձակ կերպով են դրսևորում:
Անորոշ ու պայթյունավտանք միջազգային հարաբերությունների պայմաններում, որտեղ Կովկասը ցանկացած պահի կարող է վերածվել թեժ կետի, որտեղ կարող են բախվել գերտերությունները, նման սադրանքի հեղինակները պետք է պատժվեն, եթե ոչ հիմա, ապա քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո:
Ստեփան Դանիելյան